Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Յուրայինների ցանկություններն ու առաջնորդների երկընտրանքը

Յուրայինների  ցանկություններն  ու առաջնորդների  երկընտրանքը
03.10.2014 | 00:49

Հայաստանում մի օրինաչափություն կա. բոլոր կուսակցականներն ուզում են, որ իրենց առաջնորդը երկրի նախագահ դառնա: Պարզ է, թե ինչու:
Մեր պատկերացմամբ՝ իրական իշխանությունը հենց երկրի նախագահն է, ու երբ մեր «մարդը» դառնա երկրի նախագահ, լավ կլինի նաև մեզ ու մեր շրջապատի համար:
Շատ հաճախ առաջնորդները լռում են, սակայն շարքերն ինտենսիվորեն պատրաստում են նրա առաջադրումը՝ նախագահ դառնալու հեռանկարը:
Օրինակ, 2013-ի նախագահական ընտրությունների նախաշեմին մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ հուշում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու, սակայն նրա կողմնակիցները համառորեն հակառակն էին պնդում՝ ընդհուպ մինչև առաջին նախագահի հարցազրույցի նախօրյակը:
Հիմա վերջին օրերին ԶԼՄ-ներն ակտիվորեն շրջանառում են, թե Գագիկ Ծառուկյանն առաջադրվելու է նախագահի պաշտոնում:
Ես ԲՀԿ նախագահից երբեք հրապարակավ չեմ լսել, որ նա նման ցանկություն ունի:
Իհարկե, դա չի բացառում, որ Գագիկ Ծառուկյանը նման մտադրություն ունենա, մանավանդ որ հասարակության մի ստվար հատվածի քաղաքական համակրությունը վայելում է:
Սակայն, եթե անգամ հարգարժան գործիչը նման ցանկություն ունի, այս պահին աղմուկն անտեղի ու արհեստական է:
Նախ, Հայաստանի նման երկրներում ոչ ոք ընտրությունից երեք տարի առաջ չի բարձրաձայնում նախագահ դառնալու մտադրության մասին: Համենայն դեպս, լուրջ գործիչները, որովհետև միանգամից դառնալու են իշխանությունների ճնշումների ու չուզողների հարձակումների թիրախը:
Երկրորդ, իշխանությունը մտադիր է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, ու պարզ չէ, թե նախագահի պաշտոնը դրանից հետո ինչ կշիռ կունենա:
Ծառուկյանը լուրջ բիզնեսմեն է, նա լավ է հասկանում խոսքի արժեքը ու նաև որևէ գործի ռիսկայնությունը ու դժվար թե ֆալստարտով փչացնի իր որևէ մտադրություն, եթե այդպիսին իրականում կա:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ